Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՎԿ-ն արձագանքում է Գյումրու ավագանու իր անդամներին կաշառելու փաստին

ՀՎԿ-ն արձագանքում է Գյումրու ավագանու իր անդամներին կաշառելու փաստին
05.06.2017 | 18:47

Այսօր Գյումրու ավագանին նիստ էր հրավիրել, որին առաջին անգամ մասնակցում էին նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու չորս անդամները: Սակայն սա վերջին նիստն էր արձակուրդից առաջ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն և ՀՎԿ-ն բոյկոտել էին ավագանու նիստերը` չընդունելով ավագանու մանդատների բաշխման գործընթացը:


ՀՎԿ-ն մասնակցությունը բացատրում է սահմանադրական որոշմանը սպասելու հանգամանքով, որից հետո կուսակցություններն ազատ էին նիստերին մասնակցելու հարցում: Այսինքն, երեք կուսակցությունների միջև համաձայնությունն արդեն ավարտվել է, և ամեն մեկն իր համար որոշում է, թե ինչպես վարվել: ՀՎԿ-ն նաև մեկ այլ մտահոգություն ունի. եթե վերջին նիստին չմասնակցեր, գուցե աշնանը անհարգելի բացակայության պատճառով մանդատները վայր դնելու որոշում լիներ: Որպեսզի ավելորդ փաստաթղթեր չներկայացվեր բացակայությունը հարգելի համարելու համար, ՀՎԿ-ն որոշել է այսպես վարվել:
Սակայն մամուլում բոլորովին այլ մեկնաբանություն կա: Ըստ որոշ լուրերի` Սամվել Բալասանյանը կաշառել է ՀՎԿ-ի ավագանու անդամներին` ամեն ամիս նրանց 300 հազար դրամ տալով, որպեսզի նիստին մասնակցեն: Սա ՀՎԿ-ում աբսուրդ են համարում:

ՀՎԿ անդամ, նախկին պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ընդգծեց. «Սա ակնհայտ զրպարտություն է: Իսկ եթե մամուլը նման տեղեկություն է տարածել, կապ չունի որ կուսակցության անդամին է վերաբերում, դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Քանի որ ավագանիում աշխատելը հասարակական կարգով է, փաստորեն դա ապօրինի աշխատավարձի մասին տեղեկատվություն է: Սա լրջագույնս պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին: Թող գործ հարուցեն և ուսումնասիրեն»: Հարցին, թե Ձեր անդամների վրա վստա՞հ եք, որ նման գործարքի չեն գնա, ի պատասխան Մարգարյանն ասաց. «Դա զրպարտություն է: Իրավապահները պետք է զբաղվեն իրականությունը հանրությանը ներկայացնելով, կարծում եմ, անկախ հանգամանքից, թե որ կուսակցության անդամներ են նրանք: Հենց այնպես աշխատավարձ չի տրվում, ինչ-որ բանի դիմաց է տրվում, չէ՞: Դժվար չէ պարզել, թե ով ում հետ է հանդիպել, ինչ է պայմանավորվել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ